AM
8 Հունիս 2017 - 07:30 AMT

Շիրակը նոր մարզպետ ունի

Կառավարության հունիսի 8-ի նիստում որոշում է կայացվել պաշտոնից ազատել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։

Նրա փոխարեն պաշտոնում նշանակվել է Արթուր Խաչատրյանը, որը նախկինում զբաղեցնում էր տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարի պաշտոնը։

Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետ պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի մարտի 9-ից: Նա ծնվել է 1961 թվականի հունվարի 4-ին Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում։ 1979- 1981թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Արցախյան պատերազմի մասնակից է: Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր և երկու թոռնիկ։ Արցախյան պատերազմի մասնակից է։ 2012 թվականին Հովսեփ Սիմոնյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։