AM
8 Հունիս 2017 - 09:24 AMT

Միասնական ուղևորացանցի ստեղծման առաջադրանքը քննարկվում է կառավարությունում

ՀՀ-ում միասնական ուղևորացանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքը ներկայացվել է ՀՀ կառավարություն: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

«Տեխնիկական առաջադրանքը սահմանված ժամկետում՝ մինչև հունիսի 1-ը, ներկայացվել է կառավարության քննարկմանը: Սպասում ենք արձագանքին: Մանրամասները կներկայացվեն կառավարության քննարկումից հետո», – պարզաբանեցին նախարարությունից:

Ապրիլի 20-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարՎահան Մարտիրոսյանին հանձնարարել է մինչև 2017 թվականի հունիսի 1-ը մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել միասնական ուղևորացանցի ստեղծման տեխնիկական առաջադրանք։

Կառավարության ապրիլի 20-ի նիստում ՀՀ վարչապետը ճանապարահաշինության ու միասնական ցանցի վերաբերյալ մի քանի հանձնարարական է տվել։