AM
16 Հունիս 2017 - 11:39 AMT

Երևանում Արգենտինայի հրապարակ կլինի

Երևանը Արգենտինայի հրապարակ կունենա: Որոշումը կայացվել է Երևանի 3-րդ գումարման ավագանու արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ավագանին քննարկել և միաձայն հաստատել է Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Չարենցի փողոցի հատման մասում ձևավորված հրապարակը «Արգենտինայի Հանրապետության հրապարակ» անվանակոչելու մասին որոշման նախագիծը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: