AM
1 Սեպտեմբեր 2017 - 08:01 AMT

ԱԻՆ-ը ՏԿՏՏ նախարարության շենքում ռումբ էր փնտրում. Ապարդյուն (թարմացված)

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:26-ին, ոստիկանությունից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում ռումբ կա տեղադրված:

ԱԻՆ կայքի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և սակրավորների խմբերը:

Ավելի ուշ՝ նախարարության շենքն ամբողջությամբ զննելուց հետո, լրագրողներին Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արմեն Բադալյանը հայտարարել է, որ ռումբ չի հայտնաբերվել. «Չար կատակ էր, կեղծ կանչ էր: Որևէ ռումբ չի հայտնաբերվել»: