AM
4 Սեպտեմբեր 2017 - 07:10 AMT

Նոր ուստարվա արձակուրդների օրերը հայտնի են

2017-2018թթ. ուստարվա արձակուրդների օրերը հայտնի են: Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանի, առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները կտրվեն 2017թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը` դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը` 2018թ. մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 30-ին և կտևեն մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը` 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ և գարնանայինը` 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:

3-12-րդ դասարանների աշակերտները կգնան աշնանային արձակուրդի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռային արձակուրդի` 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային` 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ:

2017-2018 թթ. ուսումնական տարվա պարապմունքները սկսվել են 2017թ. սեպտեմբերի 1-ին և կավարտվեն 2018թ. մայիսի 25-ին` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար: