AM
6 Սեպտեմբեր 2017 - 06:12 AMT

Բյուրականի հրդեհը դեռ չի մարվել

Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքները չեն դադարեցվել ամբողջ գիշեր:

ԱԻՆ հաղորդմամբ՝ սեպտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք:

Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող:

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15:26-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ այրվել է ավելի քան 80 հա տարածք: