Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ է ԵՏՄ-ից դուրս գալու մասին ԱԺ ԵԼՔ խմբակցության առաջարկին: Սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
«Եթե նրանք այդ հեռանկարը տեսնում են` խնդրեմ, ոչ ոք չի խանգարում: Ուրիշ հարց է, թե դա որքանո՞վ է պետք Հայաստանին։ Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ այդ նախաձեռնությանը, որովհետև նրանք ակնհայտ տեսնում են ԵՏՄ անդամ լինելու առավելությունը», – նշել է դեսպանը, գրում է Aysor.am-ը:
Սեպտեմբերի 8-ին ԵԼՔ-ը ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ:





