AM
10 Հոկտեմբեր 2017 - 12:47 AMT

ՀՀ նախագահը կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Նախագահը մասնակցելու է Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: