Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստում ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է գիշերային հրավառություններին:
Նա նշել է, որ խմբակցությունը քաղաքապետարանին առաջարկել է ժամը 23:00-ից հետո հրավառություն իրակնացնողին առաջին խախտման դեպքում տուգանել 1 միլիոն դրամով, 2-րդ անգամ՝ 2 միլիոն, հայտնում է Aysor.am-ը:
«Մենք կառավարությանը պետք է ներկայացնենք հրավառության հետ կապված նախագիծ: Մեր կողմից եղել է նվազ առաջարկ, իսկ ԵԼՔ-ն արդեն թիվը նշեց, մենք ընդունել ենք ու ընդունած ուղարկել ենք գերատեսչություններին: Իրենց եզրակացությունները ստանանք, նոր կառավարությունում կքննարկենք», – ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:





