AM
30 Նոյեմբեր 2017 - 09:45 AMT

Չորս օրում բնությանը 7 մլն դրամի վնաս է հասցվել

Նոյեմբերի 20-24-ը բնապահպանական իրավախախտումների հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել կազմել է՝ 7,053 մլն դրամ:

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաշվետվության համաձայն՝ չորս օրում հայտնաբերվել է 47 իրավախախտում, որից 13-ի նկատմամբ վարչական վարույթի քննություն և 810.000 դրամ տուգանք է նշանակվել:

Լոռու մարզում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 3 դեպք, Տավուշում՝ 15, Արմավիրում՝ 1, Երևանում 2 դեպք: Գեղարքունիքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 2 դեպք, Կոտայքում՝ 1 դեպք:

Խեցգետնի ապօրինի որսի 1 դեպք է հայտանբերվել Վայոց ձորում:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը հունիս-նոյեմբեր ամիսներին կազմել է մոտ 10 մլն դրամ: