AM
4 Դեկտեմբեր 2017 - 09:50 AMT

Անչելոտտին հրաժարվել է գլխավորել Իտալիայի ֆուտբոլի հավաքականը

«Միլանի», «Չելսիի» «Ռեալի» և «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի ցանկանում աշխատել Իտալիայի ֆուտբոլի հավաքականի հետ: 58-ամյա մասնագետն ակումբային խաղն է գերադասում:

«Ֆուտբոլի ֆեդերացիան կապվեց ինձ հետ, մենք խոսեցինք: Ես խոստովանեցի, որ ինձ համար պատիվ է այն փաստը, որ այդքան մարդ ցանկանում է ինձ տեսնել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում»,-ասել է Անչելոտտին, հայտնում է Eurosport-ը:

«Սակայն դա բոլորովին այլ աշխատանք է: Մարզել ազգային հավաքականն ու ակումբը բոլորովին տարբեր բաներ են, իսկ ինձ նախկինի պես դուր է գալիս ամեն օր աշխատել»,-ասել է Անչելոտտին La Domenica Sportiva‏ հաղորդման եթերում:

Անչելոտտին ազատվել է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից 2017-ի սեպտեմբերին: Նոյեմբերին Իտալիան պարտվեց Շվեդիային 2 անցումային խաղի (0:1, 0:0) արդյունքում և վերջին 60 տարում առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Ձախողումից հետո Ջամպյեռո Վենտուրան հրաժարվեց հեռանալ պաշտոնից, սակայն, միևնույն է, նրան ազատեցին աշխատանքից: