ՀՀ պաշտպանության նախարարությունը«Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ մրցույթ է հայտարարում: Դրա նպատակը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումն է, դրանց արդյունավետ կիրառումը, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործումը:
Մրցույթին կարող են մասնակցել 2017-իձմռանը զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև դեկտեմբերի 25-ը կարող են գրանցվել կայքում:





