AM
12 Հունվար 2018 - 13:58 AMT

Ջերմուկը միջազգային չափանիշներով բարեկարգված զբոսայգի կունենա

Ջերմուկ քաղաքի զարգացման 2018 թվականի ծրագրի շրջանակում կբարեկարգվի քաղաքի զբոսայգին: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԶՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հստակեցվել է, որ զբոսայգու լանդշաֆտային դիզայնը համապատասխանելու է միջազգային չափանիշներին:

ՏԿԶՆ նախարար Դավիթ Լոքյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը քննարկել են նաև քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային նոր ծրագրերի ձևավորման և ֆինանսական միջոցների ներգրավման հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցությանը վերաբերող խնդիրներին: