AM
15 Հունվար 2018 - 14:11 AMT

Միջմարզային միասնական երթուղային ցանց կարող է ստեղծվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը միջմարզային ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք ընկերությունների հետ քննարկել է միասնական երթուղային ցանց ստեղծելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուղևորափոխադրողները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները գրավոր ներկայացնեն նախարարության համապատասխան վարչությանը:

Ուղևորափոխադրողները իրենց մտահոգություններն են ներկայացրել նաև ավտոկայարանների վիճակի, վերջնականգառների, չվացուցակների պահպանման և այլ խնդիրների շուրջ։