AM
22 Հունվար 2018 - 14:12 AMT

ՀՀ շուկայում առանց պիտանիության ժամկետի սուրճ կա

Շուկայում, քաղաքացու ահազանգի հիման վրա, առանց արտադրության և պիտանիության ժամկետների «OKF» ապրանքանիշի «Caffe Latte» անվանումով 16 սուրճ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունը:

Հայտնաբերված սուրճերը հանվել են վաճառքից և ոչնչացվել:

Միաժամանակ՝ ծառայության կողմից իրականացվում են աշխատանքներ ներմուծված ողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ: