AM
24 Հունվար 2018 - 13:39 AMT

Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ խմբի փոխնախագահ: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Քիչ առաջ ընտրվեցի ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ: Շնորհակալություն գործընկերներիս վստահության համար»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԺԿ խմբի նախագահ է ընտրվել Սեզար Ֆլորին Պրեդան Ռումինիայից:

Հունվարի 24-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: