AM
25 Հունվար 2018 - 08:09 AMT

Մարտի 9-ը՝ ոչ աշխատանքային օր

Կառավարության հունվարի 25-ի նիստում որոշվել է 2018-ի մարտի 9-ը համարել ոչ աշխատանքային օր:

Դրա փոխարեն աշխատանքային օր կլինի 2018 թվականի մարտի 17-ը՝ շաբաթ օրը։

Այսպիսով, մարտի սկզբին քաղաքացիները կունենան 4 հանգստան օր իրար հետևից՝ մարտի 8-ը (հինգշաբթի), մարտի 9-ը և դրան հաջորդող շաբաթ-կիրակի օրերը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ՀՀ տոների կապակցությամբ հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ