Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը սկսել է իր հանդիպումները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Հունվարի 29-ին նա հանդիպել է Հանրապետական կուսակցության պատգամավորական խմբակցության անդամների հետ։
Արմեն Սարգսյանը նույն օրը հանդիպել է նաև Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերոջ՝ Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորական խմբակցության անդամների, ՀՅԴ Բյուրոյի և Գերագույն մարմնի ներկայացուցիչների հետ, հայտնում է Արմեն Սարգսյանի մամուլի գրասենյակը:
Հանրապետական կուսակցության թեկնածուն մարտի 2-ին կայանալիք նախագահի ընտրություններում Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Նա պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:
4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։





