Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը հայտարարել է 2017թ. դեկտեմբերի հաղթող նախագիծը` «Ձայնող պատեր», որի շրջանակում կլուծվի Արցախի դպրոցներից մեկի ներքին հարդարանքի հարցը, դպրոցը կնկարազարդվի:
Գաղափարի հեղինակ Քնար Բաբայանի շնորհիվ Արցախի Բերձորի թիվ 1, Թեքեյանի անվան դպրոցի աշակերտները այլևս ստիպված չեն լինի սովորել մութ և խավար միջավայրում։ Գույների և սթրիթ արտի միախառնումը, որը հասանելի ու ընկալելի է ժամանակակից երեխայի համար, միջանցքների և դպրոցական դահլիճի մութ պատերը կվերածի ձայնող պատերի՝ ստեղծելով աշխույժ ու լուսավոր միջավայր։
«ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց խումբ է, որն աջակցում է իրականությունն ավելի լավը դարձնող գաղափարներին: Յուրաքանչյուր ամիս հիմնադրամը տրամադրում է 1.000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռնում դիմորդներին իրականացնել սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության բարելավման գործընթացին:
Ընթերցեք նաև.Ժայռամագլցում Դիլիջանի շուրջ և դաշնամուր առանց ստեղնաշարի. «ՕՍՄ» հիմնադրամի հաղթող ծրագրերը





