Վարչապետի թեկնածուի հարց ՀՀԿ գործադիր մարմնի նիստում չի քննարկվել: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո:
«Երբ ժամանակը կգա, կքննարկենք: Թաքուն չի լինելու, հայտարարելու ենք, օրենքով սահմանված կարգով և ժամկետներով կքննարկենք ու կներկայացնենք»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
«Հրայր Թովմասյանը Պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահն է, ՍԴ-ի հետ կապված որևէ հարց չի քննարկել»,-հավելել է Շարմազանովն՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը դուրս է գալու կուսակցությունից, որպեսզի Սահմանադրական դատարանում համապատասխան պաշտոն ստանա կամ ընդգրկվի Բարձրագույն դատական խորհրդի կազմում:
2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին:





