AM
5 Փետրվար 2018 - 14:57 AMT

«Սևան» ազգային պարկի տարածքը կբարեկարգվի

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն մշակում է առաջարկություններ՝ Լճաշեն – Սևան և Սևանի թերակղզու հատվածներում քաղաքաշինական կանոնակարգման վերաբերյալ: Այս մասին հայտնում է կոմիտեի լրատվական ծառայությունը:

Նախատեսվում է Լճաշեն – Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ՝ առանձնացնելով լողափի, հանգստի և սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ:

Թերակղզու հատվածում մշակվելու են կառուցապատման կանոնակարգման, արտաքին լուսավորության և դեպի եկեղեցի տանող աստիճանների՝ ավելի մեղմ թեքությամբ նախագծման առաջարկություններ:

Կիրականացվեն նաև ներդրումային ծրագրեր կանոնակարգված նախագծի շրջանակում: