Հայաստանը պատրաստվում է միանալ ԵԱՏՄ անդամ երկրների միջև «Նավագնացության մասին» համաձայնագրին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 8-ի նիստի օրակարգում:
Համաձայնագիրը նախատեսում է տնտեսական միության տարածքում աջակցել ջրային տրանսպորտի ոլորտում գործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ հիմնվելով հավասար իրավունքների և փոխշահավետության սկզբունքների վրա: Այն սահմանում է ներքին ջրային ուղիներով նավարկության կարգը:
Անդամ պետության դրոշի ներքո նավարկող նավերը իրավունք ունեն իրականացնել բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրում անդամ պետության և այլ անդամ պետության միջև համատեղ ներքին ջրային ուղիներով:
Ներքին ջրային ուղիներով նավարկման ժամանակ հաղորդակցության լեզուն ռուսերենն է:





