Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀԿ և ԵԼՔ խմբակցությունների նախագծերը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»:
ՀՀ բուքմեյքերական գրասենյակներում և խաղատներում անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունելու համար այսուհետ խիստ պատիժ կսահմանվի, իսկ խաղատներ անչափահասների մուտքը կարգելվի:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների համաձայն 2 մլն դրամ տուգանք է սահմանվում խաղատների և բուքմեյքերական ընկերությունների համար, եթե թույլ տան անչափահաս երիտասարդին խաղադրույքներ կատարել:
Նախկինում անչափահասներին խաղադրույքներ անել թույլատրող խաղասրահների և բուքմեյքերական ընկերությունների համար նախատեսվում է 100.000 դրամ տուգանք:
Այսուհետ նախատեսվում է ստուգել խաղատուն այցելող քաղաքացու անձնագիրը՝ հավաստիանալով, որ նրա 21 տարին լրացել է: Նախագծով սահմանվում է նաև մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակելու կարգը:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններից հետո խաղատները կարող են գործել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի քաղաքներում:Բացառության կարգով թույլատրվում է խաղատներ կառուցել այլ վայրերում՝ 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի դեպքում:





