AM
13 Փետրվար 2018 - 09:07 AMT

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգության» վարչության անդամներին

Փետրվարի 13-ին Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգության» վարչության անդամների հետ:

Հանդիպման ընթացքում վարչությունը ներկայացրել է երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ «քաղբանտարկյալներից մինչև արտագաղթ»: Ներկայացվել է նաև ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝կուսակցության տեսլականը:

Իր դիքորոշման ու պատկերացումների մասին խոսել է նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում, հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

Փետրվարի 12-ին Արմեն Սարգսյանը հանդիպել էր Րաֆֆի Հովհաննսիյանի հետ, տեղի էր ունեցել համապարփակ և անկեղծ մասնավոր քննարկում: Հովհաննիսյանը մաղթել է Սարգսյանին երկար տարիների ծառայություն հայրենիքին և ժողովրդին:

Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։

Ընթերցեք նաև.Արմեն Սարգսյան. Պատրաստ եմ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը