AM
20 Փետրվար 2018 - 07:50 AMT

Փրկարար գործողություններին կամավոր միացողների աշխատավարձերը փոխհատուցվելու են

Տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով պետական լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցում կտրվի: Համապատասխան որոշումն ընդգրկված է գործադիրի փետրվարի 22-ի նիստի օրակարգում:

Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված կամավոր փրկարարին Հայաստանի պետական բյուջեից վճարվում է նրա հիմնական աշխատավայրում վերջինիս համար սահմանված միջին աշխատավարձը:

Արտակարգ իրավիճակի վայր մեկնելու ժամանակ կամավոր փրկարարի հիմնական աշխատավայրում ձևակերպվում է պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդ` առանց աշխատավարձից պահումների:

Աշխատողն աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած՝ փրկարարական աշխատանքներում որպես կամավոր փրկարար ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա: