Արցախում զոհված շիրակցի զինծառայող Գրիգոր Եղոյանի հուղարկավորման հարցի շուրջ կրքեր են բորբոքվել։
Ըստ «Գալայի», Շիրակի թեմի առաջնորդ Միքայլ Աջապահյանն արգելել է հուղարկավորել նրան եկեղեցական կարգով, քանի որ զինվորը մկրտված չի եղել, այնուհետև՝ սկանդալից հետո, Աջապահյանը հայտարարել է «Ցայգ» հեռուստատեսությանը, որ արգելք չկա՝ առաջարկվել էր եկեղեցական կարգի փոխարեն քաղաքացիական կարգով հուղարկավորել։
PAN-ին հետաքրքիր է՝ ընթերցողների կարծիքը՝ կարելի՞ է արդյոք, հարազատների ցանկության դեպքում, եկեղեցական կարգով հուղարկավորել զինվորներին՝ անգամ եթե նրանք մկրտված չեն։





