Գործադիրը մտադիր է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ստեղծել ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 1-ի նիստում:
ՊՈԱԿ-ին թույլատրվելու է նաև իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ բժշկական օգնության և սպասարկման իրականացում (բացառությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակների), առողջապահության ոլորտում գիտաբժշկական, փորձարարական հետազոտությունների, ուսումնասիրությունների իրականացում, կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների և առողջ ապրելակերպի քարոզչություն և այլն:
Նշվում է, որ ՊՈԱԿ-ի ստեղծմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:





