AM
28 Փետրվար 2018 - 13:54 AMT

Ավագ Պետրոսյան փողոցում երթևեկությունը միակողմանի կդառնա՝ Թումանյանից դեպի Սայաթ-Նովա

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018-ի մարտի 3-ից Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում Ավագ Պետրոսյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Թումանյան փողոցից դեպի Սայաթ-Նովայի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ՝ նշված փողոցի երթևեկության ուղղությամբ ձախ մասում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: