AM
1 Մարտ 2018 - 10:01 AMT

Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման նախագիծ է ընդունվել

Գործադիրը մարտի 1-ի նիստում սահմանամերձ համայնքների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու որոշման նախագիծ է ընդունել: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիմնավորման համաձայն՝ 2018 թ. պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 928,8 մլն դրամ գումար, որը կտրամադրվի սահմանամերձ 25 համայնքի բնակիչներին:

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի նաև Շիրակի մարզպետարանին՝ Սպանդարյանի միջնակարգ դպրոցի շենքի ջեռուցման համակարգի վերականգման աշխատանքների իրականացման նպատակով: Դպրոցն ունի երկու մասնաշենք, այնտեղ սովորում է 222 աշակերտ: