AM
1 Մարտ 2018 - 14:14 AMT

Երևանի 2800-ամյակի տարբերանշանը հայտնի է

Ամփոփվել են Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին ընդառաջ հայտարարված տոնակատարության վիզուալ կոնցեպտի (տարբերանշանի) մրցույթի արդյունքները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորած մրցութային հանձնաժողովը, հիմք ընդունելով նաև հանրային քննարկման արդյունքները, հաղթող է ճանաչել «Տերյան» մշակութային կենտրոնի և Factory ընկերության ներկայացրած աշխատանքները:

Առաջիկայում տեղի կունենա հաղթող կազմակերպություններին մրցանակների հանձնման արարողությունը: