AM
7 Մարտ 2018 - 06:48 AMT

Դեղատոմսով դեղերի բաց թողնման հստակ ժամանակացույց է սահմանվել

Կառավարության որոշմամբ սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույցը:

Մարտի 6-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Ըստ ընդունված ժամանակացույցի.

1.հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից,

2. ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից,

3. բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ընթերցեք նաև.Դեղատոմսով դեղերի վաճառքը չի կասեցվում