AM
12 Մարտ 2018 - 10:16 AMT

Երևանի փողոցներում պլաստիկը վերամշակող սարք կտեղադրվի

Երևանյան «ՕՍՄ» հիմնադրամը հայտարարել է հունվարի հաղթող նախագիծը՝ Էլինա Հովակիմյանի «Շնորհավորում ենք, Դուք վերահմշակեցիք Ձեր պլաստիկը»:

Նախագծի նպատակն է Երևանի տարբեր հասարակական վայրերում մարդկանց պատկերավոր ներկայացնել վերամշակման գործընթացը՝ տեղադրելով այնտեղ հեղինակների կողմից ստեղծված մեքենան և սկսելով վերամշակման գործընթացը հենց տեղում, որպեսզի մարդիկ կկարողանան բերել պլաստիկ շշեր, գցել դրանք հատուկ վերամշակման համար նախատեսված այդ սարքավորման մեջ և իրենց իսկ աչքով տեսնել ողջ գործընթացը։

Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռնի հասարակության լայն շրջանակներում տարածել վերամշակման գաղափարը։

«ՕՍՄ» հիմնադրամը անկախ մարդկանց խումբ է, որն աջակցում է իրականությունն ավելի լավը դարձնող գաղափարներին: Յուրաքանչյուր ամիս հիմնադրամը տրամադրում է 1.000 դոլարին համարժեք փոքր դրամաշնորհ տվյալ ամսվա հաղթող նախագծին: «ՕՍՄ» թիմը հնարավորություն է ընձեռնում դիմորդներին իրականացնել սեփական մտահաղացումները, որոնք կարող են նպաստել մեր հասարակության բարելավման գործընթացին:

Ընթերցեք նաև.Արցախի դպրոցներից մեկը «ՕՍՄ» հիմնադրամի ծրագրի շրջանակում կնկարազարդվի