ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՍԴ նորընտիր անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի թեկնածու առաջադրելու մասին հայտարարության մեջ:
«Համաձայն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Ազգային ժողովին առաջարկում եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը:
2018-ի մարտի 2-ին Աժ պատգամավոր Հրայր Թովմասյանն ընտրվել էր սահմանադրական դատարանի անդամ: «Ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը՝ ժողովրդի առաջ երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայություն, լինել անաչառ»,- ասել էր Թովմասյանը։
«Ես այս պահին հայտարարում եմ, որ վերջակետ եմ դնում իմ՝ որպես քաղաքական գործիչ կարիերային, որքան էլ, որ դա ցավալի լինի», – Ազգային ժողովում հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:





