Կառավարությունը թույլ կտա մաքսազերծել մինչև 2018 թվականի հունվարի 25-ը գնված աջ ղեկով մեքենաները: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 29-ի նիստում:
Նշվում է, որ ԱԺ-ի ընդունած «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը արգելելու մասին» օրենքով սահմանվել է դրույթ, որի համաձայն աջ ղեկով տրանսպորտային միջոցների հաշվառման և ներմուծման արգելքը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի հունվարի 25-ը:
Ավելի վաղ, ՀՀ ԱԺ-ն ընդունել էր աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքը:





