AM
30 Մարտ 2018 - 12:01 AMT

7:3՝ հօգուտ IQOS-ի. Ինչ «+» ու «-» ունի գաջեթը

Սուրճի գավաթի շուրջ և հերթական սիգարետը վառելով՝ մարդիկ հաճախ են խոսում առողջ ապրելակերպի, սպորտով զբաղվելու, օրական սուրճի և ծխախոտի քանակը նվազեցնելու մասին: Բայց ոչ բոլորն են կարողանում խոսքը գործ դարձնել։

Ծխախոտի արդյունաբերությունը տևական լռությունից հետո ներկայացրել է նորարարական գաջեթ IQOS-ը: Այս այլընտրանքային գաղափարը պատկանում է Philip Morris-ին։ Հեղափոխական սարքի ստեղծման վրա աշխատել է գիտնականների ու հետազոտողների հզոր թիմ: IQOS-ը չի օգնի հրաժարվել ծխախոտից, բայց ավելի քիչ վնաս կհասցնի առողջությանը:

Այժմ սարքի առավելությունների ու թերությունների մասին. արժե արդյոք ծխախոտը փոխարինել աշխարհը նվաճած հեղափոխական IQOS-ով:

Առավելությունները՝

1. Մոխրամանը՝ հնացած: IQOS-ն իր Heat-not-burn նոր տեխնոլոգիայով բացառում է այրումը, ինչի հետևանքով չի առաջանում ծուխ և մոխիր:

2. IQOS-ի հետ պասիվ ծխելը բացառված է: IQOS-ի օգտագործման ընթացքում ծխի փոխարեն առաջանում է գոլորշի, որն ի տարբերություն ծխի, չի վնասում շրջապատին:

3. Մի վախեցեք ժպտալ ինչպես Ջեսիկա Ալբան: Նկատել ե՞ք, որ ծխողներից շատերը ժպտում են՝ թաքցնելով ատամները: IQOS-ը չի փոխում ատամների գույնը և չի առաջացնում ատամնափառ: 4. Զգացեք սուրճի իրական համը: IQOS-ին անցնելուց հետո համային ռեցեպտորների զգայնությունը վերականգնվում է:

5. Գիտե՞ք, թե ինչպիսին է իրական թութունի համը: Երբ բացակայում է այրման գործընթացը, զգացվում է միայն թութունի համը՝ առանց ծխի խառնուրդի և վառվող թղթի:

6. IQOS-ը նորաոճ է: Երբ սմարթ ժամացույցները նոր հայտնվեցին շուկայում, բոլորը այն համարեցին անպետք աքսեսուար: Մինչդեռ առաջատար դիզայներները սկսեցին իրենց հավաքածուներում օգտագործել դրանք, և «անպետք» աքսեսուարը դարձավ must have: IQOS-ը ևս իր նորարար դիզայնով լիարժեք աքսեսուր է դարձել:

7. Եվ, ի վերջո, ի՞նչ բույր ունի օծանելիքը: Շրջապատին թույլ տվեք ճանաչել Ձեր օծանելիքի բույրը: IQOS-ն ազատում է տհաճ ծխախոտի հոտից, որը կպչում է հագուստից, մազերից, ձեռքերից: Այլապես ինչո՞ւ է պետք ընտրել նոր օծանելիքներ, եթե ցանկացած բույր կոտրում է ծխախոտի հոտը:

Թերությունները պայմանավորված են ծխողների համար անսովոր գործողություններով, որոնք կապված են սարքի օգտագործման հետ: IQOS-ը սարք է, որը պահանջում է «հատուկ» վերաբերմունք:

Մինուսները՝

1. Լիցքավորում: Սարքի լիցքը բավարար է 20 սթիքի օգտագործման համար: Օգտագործումից հետո այն հարկավոր է լիցքավորել: Իրականում ոչ մի բարդություն, ինչպես ցանկացած դեվայս, այնպես էլ IQOS-ը պահանջում է լիցքավորում:

2. Ընտելացեք նոր համին: Սթիքերի համը սկզբում կարող է անսովոր լինել, ինչը շատ ինդիվիդուալ է: Ադապտացիան տևում է 5-7 օր, որից հետո սովորական ծխախոտին վերադառնալը դառնում է անհնար:

3. Լիցքավորել բռնիչը ամեն սթիքից հետո: Իրար հետևից 2 սթիք օգտագործելը հնարավոր չէ: Բռնիչն ամեն օգտագործումից հետո անհրաժեշտ է լիցքավորել, ինչը հնարավորություն կտա չափավոր դարձնել ծխախոտի օգտագործումը:

Պարզ մաթեմատիկան հուշում է, որ ավանդական ծխախոտ և IQOS երկընտրանքում՝ առավելությունը նորարար սարքի կողմն է: Վնասակար սովորույթներից պետք է հրաժարվել։ Իսկ քանի դեռ չեք կարողանում դրանք բացառել, ժամանակակից լուծումները կօգնեն նվազեցնել վնասը: