2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018 թվականի մայիսի 5` շաբաթ օրը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում:
Նշվում է, որ ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր:
Որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքից: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:





