AM
12 Ապրիլ 2018 - 08:22 AMT

«Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունվել է

«Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ապրիլի 12-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է միաձայն։

Օրինագծի հեղինակել են պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Աղվան Վարդանյանը, Արսեն Միխայլովը, Մարինա Մարգարյանը, Մարգարիտ Եսայանը, Ջեմմա Բաղդասարյանը,հայտնում է Panorama.am-ը:

Նախագծով առաջարկվում է, որ այն հիվանդանոցները, որոնք ունեն համապատասխան ծառայություններ դեղերի պահպանման համար, կարողանան ներկրել իրենց անհրաժեշտ դեղերը: Գործող օրենքով ՀՀ դեղեր ներկրել թույլ է տրվում միայն մեծածախ գնումների լիցենզիա ունեցողներին։

Վարման կարգով ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել է. «Հաշվի առնելով երեկվա քննարկման բովանդակությունը՝ «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի պայմանով, որ բուժական հաստատություններին դեղերի ներկրման իրավունք կվերապահվի բացառապես այն դեղերի մասով, որոնք վերաբերում են քրոնիկ և դիսպանսերային բուժման ծառայությունների իրականացմանը»։

ԵԼՔ-ի պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշել է, որ իրենք ևս կողմ են այս նախագծին, քանի որ կանխատեսվում է, որ դեղերի գինը և ընդհանրապես առողջապահության ինքնարժեքը նվազելու են։