AM
16 Ապրիլ 2018 - 06:12 AMT

ԱԻՆ․ ՀՀ բոլոր ճանապարհներն անցանելի են

Ապրիլի 16-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: