Որոշ նախարարներ կարող են փոխվել: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե նախարարների հետ կապված ինչ փոփոխություններ կարող են լինել:
«Առանձնապես լուրջ փոփոխություններ, չեմ կարծում, որ տեղի ունենան, նույն տրամաբանությունն է շարունակվում, քանի որ ունենք կոալիցիոն համաձայնագիր և դրան համահունչ ենք մենք գործում»,-ասել է նա ԱԺ-ում ճեպազրույցների ժամին, հայտնում է Panorama.am-Ը;
Սակայն նա չի բացառել, որ հետագայում կառավարությունում փոփոխություններ կարող են լինել։ «Նոր կառավարությունում յուրաքանչյուր նախարարի դեպքում անհատական պատասխանատվության խնդիր է լինելու։ Կարող է հետագայում որոշ նախարարներ փոխվեն»,- հավելել է նա։
Իրադարձությունների զարգացմանը կարող եք հետևել թարմացվող լրահոսով:





