AM
17 Ապրիլ 2018 - 07:18 AMT

Հիվանդանոցներում բուժումը շարունակում է ապրիլի 16-ին տուժած 12 քաղաքացի

Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում ապրիլի 16-ին տուժած 12 քաղաքացի։ Նրանցից մեկը ապրիլի 16-ին վիրահատված ոստիկանն է, որի վիճակը գնահատվում է կայուն։

Մյուսների վիճակը ասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Ապրիլի 17-ին Ազգային ժողովն ընտրելու է ՀՀ վարչապետին: Խորհրդարանում մեծամասնություն կաղմող Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրել է երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Ընդդիմությունը փորձելու է շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերն ու ելքերը:

Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով: