Մենք եկել ենք առաջին անգամ օգտվել հնարավորությունից ձեզ ասելու՝ ինչ է երկրում կատարվում, և ասում ենք՝ կա ձեր աշխարհը և մերը, որտեղ ապրում ենք ու գիտենք` ինչ է կատարվում։ Այս մասին է հայտարարել ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նա նշել է, որ Սարգսյանը շրջապատել է իրեն մարդկանցով, որոնք իրեն չեն ասում, ինչ է կատարվում երկրում, կամ, հակառակ դեպքում, ասում են՝ սակայն Սարգսյանը չի ուզում լուծել խնդիրները։
«Վերջին անգամ «Հայլուր» հաղորդումը ե՞րբ եք նայել, ձեզ հաղորդումը դուր գալի՞ս է։ Առողջապահության նախարարը ամեն օր մտածում է՝ ոնց անի, որ մարդկանց անհարմար լինի, ձեզ զեկուցու՞մ է այդ մասին։ Տրանսպորտի նախարարը կարծում է, որ թիվ 1 խնդիրը աջ ղեկով մեքենաներն են ու պիտի դրանով զնբաղվի։ Որտեղի՞ց եք գտնում այդ մարդկանց», – ասաց Մարուքյանը Սարգսյանին։
Անդրադառնալով Սարգսյանի հնչեցրած տնտեսական ցուցանիշներին, Սարգսյանը հակադարձել է․ «Պարզ հարց՝ Հյուսիս-Հարավ» ճանապարհը չի՞ վերջանում, 30-քանի կիլոմետրի ճնանապարհ է կառուցվել»։
Նա հայտարարեց, որ բոլորը գիտեն՝ Սարգսյանը ոչինչ չի փոխելու։ «Միակ տուժող մարդը էս փոփոխություններից մեր հարգելի Գալուս Գրիգորիչն է, ուրիշ փոփոխություն մենք չենք տեսել․․․Մարդիկ վստահ են, որ դուք Էդվարդ Նալբանդյանին, որը տապալել է արտաքին քաղաքականությունը, նշանակելու եք ԱԳ նախարար, նշանակելու եք նույն առողջապահության ու տրանսպորտի նախարարին», – ասել է նա։
Մարությանը անդրադարձել է նաև մայրաքաղաքում ընթացող ընդդիմության ցույցերին։ «Նոր սահմանադրությամբ ոստիկանապետն ուղղակի ենթարկվում է ձեզ։ Մեր թիվ 1 խնդիրը պիտի լինի այն, որ ուժ չկիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ», – նշել է պատգամավորը:





