Ապրիլի 18-ի, ժամը 11։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։4-ի վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են վերջույթների մակերեսային վնասվածքներ և սալջարդեր։
Մեկ տուժած, ում մոտ իրականացվել է կոտրված ոսկրերի արտաօջախային անշարժացում, վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ է գտնվում` նաև վնասվածքի հետ չառնչվող հիվանդության կապակցությամբ։ Վիրահատված ոստիկանը տեղափոխվել Է ՀՀ ոստիկանության հոսպիտալ, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են առողջական վիճակին համապատասխան բուժում։
Երևանում արդեն 6-րդ օրը բողոքի ցույցեր և երթեր են ընթանում ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ:





