AM
18 Ապրիլ 2018 - 09:53 AMT

Ոստիկանության աշխատանքը խոչընդոտողները բերման են ենթարկվում՝ ինքնությունը պարզելու

ՀՀ ոստիկանությունը Երևան քաղաքում անցկացվող «ապօրինի հավաքների վայրերում իրականացնում է հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման գործողություններ»: Մասնավորապես, միջոցներ են ձեռնարկվում երթևեկությանը խոչընդոտող և քաղաքացիների իրավունքները սահմանափակող գործողությունները կանխելու և խափանելու ուղղությամբ: Այց մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Այն անձինք, ովքեր հավաքի վայրերում խոչընդոտում են ոստիկանության օրինական գործողություններին, բերվում են ոստիկանության բաժիններ՝ վերջիններիս ինքնությունը պարզելու և վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հանցագործության կատարման կասկածի բացակայության դեպքում բերված անձինքն անհապաղ ազատ կարձակվեն ոստիկանության բաժիններից: