AM
20 Ապրիլ 2018 - 04:40 AMT

Շարմազանով. Միակ ճանապարհը երկխոսությունն է

Իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն և զսպվածություն, մենք հարգում ենք մեր քաղաքացիների հանրահավաքներ իրականացնելու իրավունքը: Այս մասին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո:

«Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ ցույցի երթի կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի շարունակմանը, որպեսզի որևէ մեկը չիրականացնի ապօրինի գործողություններ: Դժբախտաբան այդպիսի դեպքեր եղել են», – ասել է Շարմազանովը:

Ըստ նրա, ճանապարհը մեկն է՝ քաղաքական երկխոսությունը, այլ ճանապարհը չկա, մաքսիմալիստական և մերժողական ճանապարհները կառուցողական չեն:

«Մենք պատրաստ ենք լսելու, սակայն մեր գործընկերոջ (Նիկոլ Փաշինյան) օրակարգը քաղաքական չէ: Ժամանակն է մեկս մյուսին լսելու և խորհրդարան վերադառնալու», – ասել է ՀՀԿ խոսնակը: