AM
21 Ապրիլ 2018 - 08:36 AMT

Ոստիկանները ջարդել են ցուցարարների մեքենաները (Տեսանյութեր)

Ապրիլի 21-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման:

Ընդդիմադիր ակտիվիստներից մեկը փակել էր Աբովյան փողոցը:

Տեղ հասած կարմիրբերետավոր ոստիկանները ոտքերով հարվածեցին ակտիվիստի մեքենային և վնասեցին մեքենայի դուռը:

Բերատավորները ցուցարարների ավտոմեքանա են ջարդել նաև Հանրապետության հրապարակում:

Ավելի վաղ, ապրիլի 21-ի գիշերը՝ ժամը 00:00-ի սահմաններում, Ավանում՝ Ծարավ Աղբյուր փողոցի վրա, Աճառյան խաչմերուկի մոտ, 15 հոգով մահակներով հարձակվել են աշխատանքից վերադարձող տեղի բնակիչներից մեկի մեքենայի վրա:

Նրա հարևանները պատմում են՝ հարձակվողները վերջում ասել են՝ «Վերջ, էլ սիգնալ տալու բան չունես»: