AM
21 Ապրիլ 2018 - 09:54 AMT

ՊՆ-ն կոչ է արել խուսափել համալիրի շրջակա փողոցների արգելափակումից

ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է արել խուսափել ՊՆ շրջակա փողոցների արգելափակումից:

Հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը մարտական հերթապահության իրականացման և զորքերի ծառայության ապահովման բնականոն աշխատանքի համար շաբաթվա յոթ օրը և օրվա ցանկացած ժամի իրականացնում է մշտական միջոցառումներ:

Նշվում է, որ այդ աշխատանքները պետք է լինեն լիարժեք և որևէ բան չի կարող խոչընդոտել դրանց իրականացմանը:

«Հետևաբար հորդորում ենք զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին զերծ մնալ ՀՀ ՊՆ վարչական համալիրի շրջակա փողոցների արգելափակումից, ինչպես նան ՊՆ համարանիշներով մեքենաների շարժը խոչընդոտելուց:

Ցանկացած նման փորձ խստագույնս կանխվելու է»,- ասվում է հայտարարության մեջ:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարժվում են դեպի պաշտպանության նախարարության համալիր:

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ քաղաքական երկխոսության կոչ անելով Նիկոլ Փաշինյանին ՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով: Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով նրա կոչին, ասել է, որ ինքն էլ է կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ:

Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով: