AM
21 Ապրիլ 2018 - 10:44 AMT

Արշալույսից ցուցարարներ են միացել Էջմիածնում բողոքի ակցիային

Ապրիլի 21-ի վաղ առավոտյան Էջմիածին քաղաքում բազմամարդ երթ է մեկնարկել, որի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման:

Ավելի ուշ, բողոքի ակցիային են միացել նաև Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչները: Ակցիայի ընթացքում իրավիճակը մի պահ լարվել էր. հրմշտոց էր սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև:

Քաղաքում բողոքի զանգվածային միջոցառումները շարունակվում ն:

Ավելի վաղ, Երևանում և մարզերում մեկնարկել ենՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության բազմամարդ բողոքի ակցիաները: