ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ցուցարաները փակել են դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը: Հարակից շրջանների բնակիչները միացել են համայաստանյան բողոքի ակցիաներին:
Բողոքի ակցիաներին միացել են Հայաստանի այլ բնակավայրեր ևս: Այսսօր՝ ապրիլի 21-ի վաղ առավոտից բողոքի ակցիա է մեկնարկել նաև Էջմիածին քաղաքում:
Ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ընդդիմությունը հերթական 9-րդ օրը բողոքի ցույցեր է անցկացնում։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց օրը Նորքի 5-րդ զանգվածից քայլարշավով։ Բազմամարդ երթն այժմ հասել են Մյասնիկյան պողոտա:





