Բժշկական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ ի նշան ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի: Ուսանողները՝ իրենց բժշկական խալաթները հագին, այժմ Աբովյան փողոցով քայլերթ են իրականացնում:
Ապրիլի 22-ին Հանրապետության հրապարակում կայացել է ընդդիմության հերթական բազմահազարանոց հանրահավաքը՝ ըննդեմ նորընտիր վարչապետի պաշտոնավարման: Հարթակից ուսանող, տարկետման իրավունքի վերացման դեմ նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը կոչ է արել ուսանողներին դասադուլ իրականացնել:
Ավելի վաղ, ապրիլի22-ին ձերբակալվել են ՀՀ ԱԺ ԵԼՔ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը: Նրանք համակարգում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությունը:





