Ապրիլի 22-ին ձերբակալված ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգավավոր Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում: Այս մասին հայտնել է ՔՊ անդամ, պատգամավոր Լենա Նազարյանը Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:
Նազայրյանը նաև պատմել է, որ հանդիպել է ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ, որն առաջարկում էր նստել սեղանի շուրջ՝ իրավիճակը խաղաղ լուծելու համար: Բաբլոյանը նաև նախապայման է առաջ քաշել, որի համաձայն պետք է դադարեցվեն ցույցերն ու երթերը։
Նազարյանն ասել է Բաբլոյանին՝ սեղանի շուրջ նստելու օրակարգը նույնն է, Սերժ Սարգսյանի հրաժարականը։
«Մեզնից ոչ ոք չի կարող կոչ անել՝ հեռանալ փողոցից։ Որևէ մեկը չի կարող նման կոչով հանդես գալ» , – շեշտել է նա։
Հայաստանում 11-րդ օրն անընդմեջ ցուցարարները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», – պատասխանել է Սարգսյանը և հեռացել։
Դրան հետևած ցույցի ընթացքում պատգամավորներ Փաշինյանը, Միքայելյանը, Միրզոյանը ձերբակալվել էին։





